Բժիշկներ
Երբ միասին ենք... արյունաբան Երվանդ Հակոբյան
Մեդ-Պրակտիկի հետ իր տպավորություններն է կիսել Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվ. արյունաբանության կենտրոնի արյունաբան Երվանդ Հակոբյանը, ով իր մեկամսյա ծրագիրն իրականացրել է ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում Տեխասի բժշկական կենտրոնի մասնաճյուղ՝ ՄԴ Անդերսոն ուռուցքաբանական կենտրոնում:
«Հաջողված ծրագրերի օրինակները բազմաթիվ են, սակայն հազվադեպ է լինում, երբ այն կարելի է անվանել կատարյալ հաջողված:
Մեծ է ցանկությունս՝ կիսելու զգացումներս, նման մի ծրագրի կազմակերպման և նրա մի մասը կազմելու պատիվն ունենալուս մասին:
ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում է գտնվում աշխարհի ամենամեծ բժշկական կենտրոններից մեկը՝ Տեխասի բժշկական բենտրոնը, որի ճյուղերից է ՄԴ Անդերսոն ուռուցքաբանական կենտրոնը: Այս կենտրոնի լեյկեմիաների բաժինն արդեն երկար տարիներ ղեկավարում է մեր հայերնակից, պրոֆեսոր Հակոբ Քանթարջյանը, ով աշխարհահռչակ արյունաբաններից է և մեծ ներդրում ունի լեյկեմիաների ժամանակակից բուժման նոր ու արդյունավետ ծրագրերի մշակման գործում:
Բազմաթիվ երիտասարդ արյունաբանների համար՝ լինել ՄԴ Անդերսոն ուռուցքաբանական կենտրոնում (ՈՒԿ), մեծ պատիվ ու երազանք է: Ինքս երկար ժամանակ Արյունաբանական կենտրոնի և ՄԴ Անդերսոն ՈՒԿ միջև կապեր և պրոֆեսոր Քանթարջյանի հետ համագործակցություն ստեղծելու ուղիներ էի որոնում: Եվ ահա, երբ իմ լավ ընկեր, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Յաղջյանը, Ֆուլբրայթ ծրագրի շրջանակներում, գտնվում էր ԱՄՆ-ում, իմանալով նրա պրպտուն և բարին կամեցող բնույթը, խնդրեցի հնարավորության դեպքում լինել Հյուստոնում, հանդիպել պրոֆեսոր Քանթարջյանին և քննարկել հնարավոր համագործակցության ուղիները: Երբ այս մասին խնդրում էի, նաև հասկանում էի, որ այն իրականացնելը դժվար, կամ, միգուցե, անհնար կլինի:
Սակայն… Կարճ ժամանակ անց Գևորգն արդեն Հյուստոնում էր և պրոֆեսորի հետ հանդիպում էր կազմակերպել: Հանդիպման արդյունքում պրոֆեսոր Քանթարջյանը ո՛չ միայն ցանկություն էր հայտնել համագործակցել, այլ, որպես առաջին քայլ, առաջարկում է երեք արյունաբանի մեկամսյա վերապատրաստում ՄԴ Անդերսոն ՈՒԿ-ում: Գևորգն իր հերթին, հանդիպելով Հյուստոնի հայ համայնքի հետ, ստանում է նրանց ջերմ աջակցությունն ու պատրաստակամությունը՝ վերապատրաստման ընթացքում իրենց օջախներում երեք հայաստանցի բժիշկներին հյուրընկալելու: Նորություններից ոգեշնչված՝ ներկայացրեցի պայմանավորվածությունները Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանին: Նրա ոգևորությամբ և աջակցությամբ ստացա Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի, ապա և ներկա նախարար Արմեն Մուրադյանի համաձայնությունը՝ սկսել այս ծրագիրը և ճանապարհածախսը հոգալու աջակցությունը:
Ահա սա է, իմ կարծիքով, ծրագիրը կատարյալ կոչելու պայմանը՝ Հայաստանի պետական կառույցների, անհատների և հայկական սփյուռքի միասնական ու արդյունավետ գործելը, որը, միանշանակ, հաջողության գրավական է:
ՄԴ Անդերսոն ՈՒԿ խիստ պահանջները բավարարելուց հետո՝ ստացվեց թույլտվությունը, նշանակվեցին վերապատրաստման ժամկետները:
Հյուստոնում հարազատի պես դիմավորեցին Ռուբեն և Սիլվա Դեքմեզյանները, իր տանն օթևան տրամադրեց Արա Կարյանը, ով 5 տարեկանում Հյուստոն էր տեղափոխվել Հալեպից: Ցավոք, նա հայերեն չէր խոսում, բայց հոգով և սրտով հայ էր ու՝ լավ մարդ:
Ծրագրիս իրականացման սկիզբը համընկավ ապրիլի 24-ին: Դա առիթ էր տեղի հայ համայնքի հետ Հյուստոնի Սբ. Գևորգ եկեղեցում մասնակցել 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագին, ապա և հուշ-երեկոյին, որին ներկա էին Հյուստոնի հայ եկեղեցու հովիվ Մարտիրոս Հակոբյանը, հայոց բանակի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Երեկոյի ընթացքում իր կատարումներով բոլորիս հուզեց Հյուստոնի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վահրամ Սարաջյանը:
Հյուստոնի հայ համայնքը մեծաթիվ չէ, բայց հզոր է իր անդամների ինտելեկտուալությամբ: Համախմբած են մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, Հյուստոնի հանրաճանաչ բժշկական կենտրոններում, համալսարաններում, NASA-ում և այլ կառույցներում աշխատող բազմաթիվ բժիշկներ, տարբեր համալսարաններում դասավանդող պրոֆեսորներ, ովքեր հարգված և գնահատված մասնագետներ են:
Հաջորդ օրն իսկ սկսվեց աշխատանքը՝ կենտրոնի հետ ծանոթությամբ: Զարմանք, հիացմունք... Սրանք դեռ այն խոսքերը չեն, որոնցով կարելի է կիսել կենտրոնի մասին ստացած տպավորությունները: Սա մի հսկա բժշկական կենտրոն է՝ ավելի քան 40 բաժիններով, որը, չնայած իր մեծությանը, գործում է որպես մեկ օրգանիզմ: Մեկ ամիս պատիվ ունեցա կենտրոնի լեյկեմիաների բաժնի թիմի անդամ լինել: Շատ հետաքրքիր և միանգամայն տարբերվող փորձ, որն ունեցել էի երբևէ: Առավել տպավորիչ էր թիմային աշխատանքը, որն, իմ կարծիքով, բարձր արդյունավետության նախադրյալն է: Շատ տպավորիչ էր ծանոթությունս պրոֆեսոր Քանթարջյանի հետ, ակամայից հետևել նրա աշխատանքային ոճին և զգալ նրա բաժնում ստեղծած աշխատանքային ջերմ մթնոլորտը: Պրոֆեսոր Քանթարջյանի աջակցության շնորհիվ հնարավորություն ունեցա լինել նաև կենտրոնի լիմֆոմա/միելոմա և ցողունային բջիջների փոխպատվաստման բաժիններում, ծանոթանալ նշված բաժինների աշխատանքներին, ձեռք բերել ընկերներ՝ հանձինս պրոֆեսոր Քազիլբաշի և դոցենտ Ֆովլերի:
Անշուշտ, այս կապերը կարևոր կլինեն հետագա համագործակցության համար, հատկապես, որ կարողացա նրանց մոտ Հայաստանում լինելու ցանկություն արթնացնել: Նորից անդրադառնալով լեյկեմիաների բաժնում իմ անցկացրած մեկամսյակին, ցանկանում եմ նշել պրոֆեսորներ Օ՛բրայանին, Վերստոցվսեկին, Կորտեսին, բժիշկ Մ. Օհանյանին, ովքեր մեծ պատրաստակամությամբ կիսում էին իրենց գիտելիքները, ստեղծում բոլոր պայմաններն՝ այս կարճ ժամանակահատվածը հնարավորինս արդյունավետ դարձնելու: Եվ այս ամենի հետևում մշտապես կանգնած էր մեր հայրենակից պրոֆեսոր Քանթարջյանը: Իր նուրբ հումորով, չճնշող պահանջկոտությամբ և կարգապահությամբ նա օրինակ է բոլոր բժիշկների ու գիտնականների համար: Կարելի է և պետք է հպարտանալ նման հայրենակցով:
Հյուստոնը մեծությամբ և բնակչության քանակով ԱՄՆ 4-րդ քաղաքն է: Նման մեծ քաղաքում ապահով, հանգիստ և վստահ էի ՝ շնորհիվ իմ լավ ընկերների, ովքեր ամեն րոպե իմ կողքին էին և պատրաստ օգնել ցանկացած հարցում: Առանձնահատուկ ցանկանում եմ նշել Դեքմեզյանների ընտանիքի մասին՝ մի փոքր Հայաստան Հյուստոնում, մի ընտանիք, որը պատրաս է աջակցել և օգնել ցանկացած հայի, ով ժամանել է Հյուստոն: Նորից պետք է նշեմ մեր հայերնակից Արա Կարյանի մասին, ով ո՛չ միայն լավ հայի, այլև ամերիկյան կենցաղավարության դասական օրինակ է, որտեղ գերիշխում է առողջ ապրելակերպը: Նրա հետ պարբերաբար այցելում էի մարզասրահ, մանկությունից ի վեր առաջին անգամ առիթ ունեցա հեծանիվ վարել… Եվ մանկական օրերի պես անմոռաց էջեր դարձան: Ջերմ և հյուընկալ ընտանիքներ էին նաև Վալերի ու Վազգանուշ Պապանյանների և Լևոն ու Նելլի Հայրապետյանների ընտանիքները, որոնք իրենց օջախներում վառ են պահում հայությունը և մարդկայնությունը:
Կարելի է երկար գրել այս մեկ ամսվա, տպավորությունների և փորձի մասին… Մեծ հույս ունեմ, որ այս ջերմ կապը շարունակական և ավելի արդյունավետ կլինի. արդեն Հյուստոնում է Արյունաբանական կենտրոնի մեր հաջորդ բժիշկը: Առաջիկայում նախատեսվում է ստեղծել կապ՝ կենտրոնների մակարդակով, ուրեմն նոր առիթներ կունենամ գրելու այս համայնքի, համագործակցության և հաջողությունների մասին»:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն